18/02/2009 10:49
Օբաման ստորագրեց Ամերիկայի տնտեսության փրկությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դենվերում ստորագրել է ամերիկյան տնտեսության փրկության վերաբերյալ ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է Վեստի.ռու (vesti.ru) Լրատվական ծառայությունը:
ԱՄՆ Սենատի կողմից` 787 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը, որն ուղղված է տնտեսական ճգնաժամի դեմ պայքարին, հավանության էր արժանացել անցած շաբաթ:
«Այս ծրագիրը չի նշանակում, որ մեր բոլոր տնտեսական խնդիրները կվերջանան: Դեռ շատ բան կա անելու, բայց կարելի է վստահաբար ասել, որ հիմքը դրված է: Այդ փողերը կստեղծվեն նոր աշխատատեղեր և կօգնեն ընտանիքներին, որորնք այսօր վախենում են, որ չեն կարողանա վաղը վճարել իրենց հաշիվները»,- ասել է Բարաք Օբաման:
Այն հարցին, թե որտեղի՞ց են հայթայթելու 787 միլիարդ դոլարը, Փեթերսոնի անվան Միջազգային ինստիտուտի փոխտնօրեն` Ադամ Փաուզենը պատասախանել է: «Այդ գումարները ԱՄՆ-ի ապագա եկամուտներից են: Դա հարկատուների վճարումների վերաբաշխումն է, որորնք մուտք կգործեն 5,10 տարի անց: Այդ գումարների մեծ մասը մենք պարտք ենք վերցնում մեր երեխաներից»:
«Խնդիրները պետք է լուծել դեռ վաղ շրաջանում, քանի դեռ դրանք չեն վերածվել մածածավալ ճգնաժամի: Եթե մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունը ծաղկի, ապա կոշտ սահմանումներ ունեցող կանոններին պետք է հետևեն բոլորը` առանց որևէ բացառության»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Օբամայի ծրագրում կոչ է հնչում` «գնիր ամերիկյանը»: Նման կոչը տարակուսանք է առաջացրել ԱՄՆ-ի առևտրային գործընկերների շրջանում: Օրինակ, Բրազիլիայի արտգործնախարարը սպառնացել է, որ Համաշխարհային առևտրային կազմակերպությունում կառարկի Օբամայի նախաձեռնության օրինականությունը: