18/02/2009 18:13
Արման Մուրադյան. «Բոլոր ծախսերը հոգացել է մեր ֆեդերացիան»
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականն օգոստոսին կմասնակցի Վարշավայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը: Մեծահասակների ընտրանին օգոստոսի վերջին կմեկնի Միլան, որտեղ պետք է կայանա աշխարհի առաջնությունը: Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաքներ են պլանավորվում մարտին և ամռանը: Կոնկրետ ժամկետներն առայժմ հստակեցված չեն: Իսկ հոկտեմբերին Երևանում կմեկնարկի Արիստակեսյանի անվան մրցաշարը: