18/02/2009 14:50
«Բարսելոնը» վարկ է խնդրում
Իսպանական «Բարսելոնը» խնդրանքով դիմել է «La Caixa» ընկերությանը` 30 մլն եվրոյի չափով վարկ ստանալու համար: Ի դեպ, հենց այդքան գումար է իսպանական ակումբին պարտք TV3 ընկերությունը: «Մենք ոչ մի խնդիր չէինք ունենա, եթե հեռուստատեսությունը կատարեր իր պարտավորությունները և վճարեր գումարը»,- իսպանական «AS» լրատվամիջոցին տեղեկացրել է «Բարսելոնի» լավատեղյակ աղբյուրներից մեկը: