19/02/2009 10:18
Դժոխքում էլ սեռական խտրականություն կա
Պատիժները, որոնք դժոխքում կրելու են մեղք գործածները, պարզվում է, որ տարբերվում են` կապված հանգուցյալի սեռից: Լենտա.ռու-ն (lenta.ru) ` վկայակոչելով Թայմս (The Times) պարբերականը, հաղորդում է, որ նման խտրականությունը պայմանավորված է նրանով, որ արական և իգական սեռի ներկայացուցիչներն իրենց կյանքի ընթացքում տարբեր տիպի մեղքեր են գործում: Ըստ այդմ, նրանց հոգիներին էլ տարբեր տանջանքներ են սպասվում:
Այս եզրակացությանն է հանգել 96-ամյա հոգևորական Ռոբերտո Բուզան, ով ուսումնասիրություններ է կատարել` համակարգչի օգնությամբ մշակելով խոստովանության ժամանակ իրեն պատմած տեղեկատվությունը:
Այսպես, արական սեռի համար ավելի հատկանշական են մարմնական հաճույքների հետ կապված մեղքերը` այլասեռվածությունը և շատակերությունը: Այդ պատճառով էլ, նրանց մոտ ժամանակ և ուժ չի մնում նախանձի, զայրույթի և գոռոզության համար: Ըստ այդմ, նրանց հոգիները կպատժվեն կրակով, ծծումբով և եռացող յուղով:
Չնայած, որ կանանց մեջ էլ կան մարմնական մեղքեր գործողներ, այնուամենայնիվ առաջին տեղը գեղեցիկ սեռի մոտ զբաղեցնում է գոռոզությունը, ինչի համար էլ նրանց հոգիները կքառատվեն: