19/02/2009 10:31
Ճգնաժամը ձեռնտու է ԱՄՆ-ի մահվան դատապարտվածներին
Ֆրինանսական ճգնաժամը կարող է օգնել ԱՄՆ-ի ամենավտանգավոր հանցագործներին: Ըստ Պրավո.ռու-ի (pravo.ru), ամերիկյան որոշ նահանգներ քննարկում են մահապատիժը չեղյալ հայտարարելու հնարավորությունը:
Ըստ իրավապաշտպան մի կազմակերպության հաշվարկների` մահապատիժն իկատար ածելը 10 անգամ ավելի թանկ է, քան հանցագործին ցմահ ազատազրկելը:
Եթե ցմահ ազատազրկումը պահանջում է շուրջ 740 հազար դոլար, ապա մահապատիժը կարող է արժենալ մոտավորապես 1, 26 միլիոն դոլար: Այդ գումարի մեջ ներառված է հանցագործներին հսկող աշխատակիցների աշխատավարձը, մահապատժի համար հատկացված հատուկ սենյակների վրա ծախսվող գումարները, ինչպես նաև փաստաբանների ծախսերը, որոնք հոգում է պետությունը: Իսկ մահապատժի դատապարտվածները բազմաթիվ անգամ են գանգատարկում դատարանի կայացրած որոշումը:
Նշենք, որ ԱՄՆ-ում մահապատիժը թույլատրված է 50 նահանգներից 36-ում: Մահապատժին կողմ է ԱՄՆ բնակչության երկու երրորդը: Սակայն, ինչպես տեսնում ենք, ֆինանսական ճգնաժամը ստիպում է նահանգներին վերանայել պատժի այս տեսակի հանդեպ իրենց վերաբերմունքը: