19/02/2009 14:56
«Բավարիան» Տիմոշչուկի տեղափոխությունն ավարտված է համարում
Գերմանական «Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հաստատել է, որ մյունխենյան ակումբն արդեն վերջնական պայմանավորվածության է հանգել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ղեկավարության հետ կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկի տրանսֆերի վերաբերյալ:
Ուկրաինացին «Բավարիայի» խաղացողը կդառնա հուլիսի 1-ից: Մինչ այդ նա կշարունակի խաղալ «Զենիթում»: Ի դեպ, այս ամռանը «Բավարիա» կտեղափոխվեն նաև Իվիցա Օլիչը («Համբուրգ») և Ալեքսանդր Բաումյոհանը («Բորուսիա», Մյունխենգլադբախ):