20/02/2009 10:58
Մարադոնան պապիկ է դարձել
Հանրահայտ արգենտինական ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, ով ներկայումս ազգային հավաքականի մարզիչն է, պապիկ է դարձել: Թոռան անունն է Բենջամին Ագուերո Մարադոնա:
Նրա դուստրը` Ջանինա Մարադոնան, ըստ Դնի.ռու-ի (dni.ru), որդուն լույս աշխարհ է բերել մադրիդյան Մոնտեպրինսիպե հիվանդանոցում: Դիեգո Մարադոնան նույնպես գտնվում է Իսպանիայում և արդեն այցելել է դստերը և թոռանը:
Երեխայի հայրը «Աթլետիկո» թիմի 20-ամյա ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն է: Սերխիոն և Ջանինան 9 ամիս է, ինչ միասին են ապրում, սակայն դեռ ամուսնացած չեն: Հարսանյաց հանդեսի օրն ու ժամը նրանք խոստացել էին հայտնել երեխայի ծնունդից հետո:
Փոքրիկը դեռ չէր ծնվել, սակյան, «Աթլետիկո» թիմի նախագահ Էնրիկե Սերեսոն կատակել էր, որ արդեն իսկ պատրաստ է պայմանագիր կնքել ապագա ֆուտբոլիստի հետ: «Նման ժառանգականություն ունեցող տղան` չի կարող վատ ֆուտբոլիստ լինել: Եթե մեզ հաջողվեր նրա հետ պայմանագիր կնքել, ապա տղան կդառնար մեր ակումբի ամենաերիտասարդ մարզիկը», - ասել է Սերեսոն: