20/02/2009 15:41
Վիկ Դարչինյան. «Ուզում եմ չեմպիոն դառնալ 3-5 քաշային կարգերում
Երկրորդ թեթևքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, Ավստրալիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը հաստատել է իր մտադրությունը` կապված ավելի բարձր քաշային կարգ տեղափոխվելու հետ:
«Ես ուզում եմ աշխարհի չեմպիոն դառնալ երեք, չորս և նույնիսկ հինգ քաշային կարգերում: Ամենևին էլ մտադիր չեմ տեղափոխվել առաջին թեթևքաշային կարգ ու սահմանափակվել եղածով: Ցանկանում եմ արժանանալ լավագույն բռնցքամարտիկի կոչմանը` անկախ քաշային կարգից: Մենի Պակյաոն 10 կիլոգրամով ծանր է ինձանից, ուստի այս պահին նրա հետ մենամարտելու մասին խոսելն անիմաստ է: Նա, անկախ քաշային կարգից, լավագույն բռնցքամարտիկն է աշխարհում, բայց մի օր այդ կոչումն ինձ կպատկանի»,- Դարչինյանի խոսքերը ներկայացրել է fightnews.com կայքը: