20/02/2009 16:00
Արոնյանը կմրցակցի Անանդի հետ
Լինարեսում ընթացող ավանդական գերմրցաշարի առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Խաղաղ դաշն կնքեցին նաև Դոմինգեսն ու Գրիշչուկը, Վան Յուեն ու Իվանչուկը:
Արդյունավետ ելք ունեցավ միայն Անանդ-Ռաջաբով պարտիան: Աշխարհի չեմպիոնը կրկին իր բարձրության վրա էր և, պարտության մատնելով Ադրբեջանի ներկայացուցչին, առաջին իսկ տուրից ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Հիշեցնենք, որ մրցաշարը տևելու է մինչև մարտի 8-ը և անցկացվելու է երկու շրջանով:
Այսօր երեկոյան տեղի կունենան երկրորդ տուրի հանդիպումները: Այս անգամ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցակցի հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: