20/02/2009 12:07
Տիգրան Սարգսյանը կմասնակցի «Կամուրջ 2009» 6-րդ տնտեսական ֆորումին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 21-ին Ծաղկաձորում կմասնակցի «Կամուրջ 2009» 6-րդ միջազգային տնտեսական ֆորումին, որի գլխավոր թեման է` «Միջազգային տնտեսական համագործակցության հեռանկարները` խնդիրներ եւ լուծումներ»։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը:
Ֆորումի աշխատանքներին հրավիրված են մասնակցելու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պատվիրակություններ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։