21/02/2009 12:22
Նիկոլա Սարկոզին կկատարի Գյուղատնտեսության ցուցահանդեսի բացումը
Փարիզի Գյուղատնտեսական ցուցահանդեսը աշխարհի «ամենամեծ ֆերմաներից» մեկն է: Այն, ըստ ֆրանսիական Աօլ.ֆր-ի (aol.fr), մեծ համբավ ունի Ֆրանսիայի բնակիչների շրջանում:
Այսօր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կկատարի Գյուղատնտեսության 46-րդ ցուցահանդեսի բացումը, որը կտևի մինչև մարտի 1-ը:
Այս տարի այն կանցնի անհանգստության մթնոլորտում` կապված գյուղատնտեսության ոլորտի եկամուտների կտրուկ անկման հետ:
Ցուցադրվող 4 000-ից ավելի կենդանիներին` կովերին, ոչխարներին, այծերին և այլն, դիտելու կգան շուրջ 600 000 այցելուներ, որորնց հնարավորություն կընձեռվի համտեսել երկրի գյուղատնտեսական արդյունաբերության բարիքներից լավագույնները: