23/02/2009 10:33
Մադոննայի դատը հանրային է լինելու
Մադոննայի և Գայ Ռիչիի ամուսնալուծության դատական գործը հանրային է լինելու: Ըստ Պրավո.ռու-ի (pravo.ru), այս հանգամաքը զայրացրել է աշխարհահռչակ երգչուհուն, ով չի ցանկանում, որ իր անձնական կյանքի մանրամասնությունները հայտվեն մամուլում:
Սպասվում է, որ մարտի 2-ին Նյու-Յորքի դատարանը որոշում կկայացնի` երեխաների խնամքի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ըստ բրիտանական աղբյուրի, ամուսնալուծությունից հետո ամերիկյան փոփ-աստղ Մադոննան նախկին ամուսնուն` հայտնի կինոռեժիսոր Գայ Ռիչիին վճարելու է 50-60 մլն ֆունտ ստերլինգ: Նրան է անցնելու նաև 2,25 մլն արժողությամբ Punchbowl գարեջրատունը, որը գտնվում է Լոնդոնում: Այս օրվա դրությամբ ռեժիսորի ունեցվածքը գնահատվում է 30 միլիոն ֆունտ ստերլինգ:
Աստղային զույգի երեխաները` 8-ամյա Ռոկոն և 2 տարեկան Դեվիդը պետք է, ըստ հերթականության, գտնվեն հոր կամ Մադոննայի մոտ: Մադոննայի 12-ամյա դուստր Լուրդեսը, որը ծնվել է նախքան Ռիչիի հետ ամուսնությունը, կապրի մոր հետ ԱՄՆ-ում: