23/02/2009 15:44
Քոուլը կերգի քաղցկեղով հիվանդի համար
Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Էշլի Քոուլի կինը՝ Շերիլը, իր «Girls Aloud» խմբի հետ միասին որոշել է հանդես գալ բրիտանացի հեռուստամեկնաբան Ջեյդ Գուդիի հարսանյաց հանդեսում: Սա սոսկ սովորական ելույթ չէ. հանուն նրա աղջիկները լիովին փոխել են իրենց համերգային ծրագիրը: Բանն այն է, որ Գուդին հիվանդ է սարսափելի հիվանդությամբ՝ քաղցկեղով, սակայն նույնիսկ այդ հանգամանքը չի վախեցրել փեսացուին՝ կայացնելու ամուսնության որոշում: «Շատ հուզվեցինք այդ պատմությունից: Մեզ համար այդ հարսանիքում հանդես գալը մեծ պատիվ է: Համերգային ծրագրում փոփոխություններ մտցնելը մեր ուժերի սահմաններում է, և մենք դա անպայման կիրականացնենք»,- խմբի մասնակիցներից մեկի՝ Սառա Հարդինգի խոսքերը մեջբերել է marieclaire.co.uk կայքը: