24/02/2009 10:15
Բայդենը կհսկի, թե ինչպես են ծախսվում միջոցները
ԱՄՆ նախագահ բարաք Օբաման հանձնարարել է փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին հսկել, թե ինչպես և ինչի համար են ծախսվում ամերիկյան տնտեսության վերականգմանն ուղղված ֆինանսական միջոցները: Այս մասին հաղորդում է Իտար Տասս (itar-tass.com) գործակալությունը:
«Սկսած այս շաբաթից, Բայդենը կանոնավոր կերպով հանդիպելու է իմ աշխատակազմի առանցքային ներկայացուցիչների հետ, որպեսզի ապահովի, որ մեր կողմից ձեռնարկվող ջանքերը ոչ միայն ժամանակին լինեն, այլև արդյունավետ ու նպատակաուղղված», - հայտարարել է Բարաք Օմաբաման:
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ չորեքշաբթի կհայտարարի 15 միլիարդ դոլարից ավելին գումար տրամադրելու մասին այն քաղաքացիներին, ովքեր հնարավորություն չունեն հոգալու իրենց անհրաժեշտ բուժօգնության ծախսերը: