24/02/2009 13:16
Հոգեբուժարաններում հիվանդներին կգնդակահարեն
Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերմամբ ընդունել է օրինագիծ` հոգեբուժարաններում հսկողություն իրականացնող աշխատակիցներին զենք կրելու թույլտվություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է Նովի Ռեգիոն-ը (nr2.ru):
Զենքը թույլատրվում է օգտագործել, մասնավորապես, հիվանդների հարձակումից պաշտպանվելու և հոգեբուժարանի տարածքում գտնվող մարդկանց պաշտպանելու նպատակով:
Ըստ ՌԴ արդարադատության նախարարության, օրինագիծը մշակվել է ՌԴ նախագահի հանձնարարականի համաձայն, ըստ որի` նշված հաստատությունների հսկման իրավասությունները պատկանում են քրեակատարողական համարգին:
Այս օրինագիծն ուղղված է հոգեբուժարանների տարածքում մարդկանց անվտանգության ապահովմանը:
Նշենք, որ նշված հոգեբուժարանները նախատեսված են նաև դատարանի որոշմամբ հարկադիր բուժում անցնող անձանց համար, ովքեր ծանր հանցագործություններ են կատարել, սակայն, ազատվել են քրեական պատասխանատվությունից` հոգեկան հիվանդությամբ տառապելու պատճառով: