24/02/2009 09:53
Ֆրանսիացիները գնել են Օլիմպիադաների հեռարձակումը
Ֆրանսիական Sportfive (Սպորտֆիվ) գործակալությունը ձեռք է բերել 2014 թ.-ի Սոչիի ձմեռային և ամառային Օլիմպիադաների հեռարձակման վաճառքի իրավունքը:
Նշենք, որ ամառային Օլիմպիադայի անցկացման վայրը դեռ պարզ չէ:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) և Lagardere մեդիա խմբի անդամ Sportfive գործակալությունը, ըստ Դնի.ռու-ի (dni.ru), պայմանագիր են ստորագրել, համաձայն որի գործակալությունը ձեռք է բերել երկու Օլիմպիադաների հեռարձակման վաճառքի իրավունքը:
Այսպիսով, Sportfive գործակալությունը կվաճառի ցուցադրման իրավունքը եթերային, արբանյակային և մալուխային հեռուստաընկերություններին, ինչպես նաև ինտերնետ-հեռարձակողներին Եվրոպայի ավելին քան 40 երկրում:
Lagardere մեդիա խմբի ներկայացուցիչ Լետիցիա Ֆոսորյեն հրաժարվել է պայմանագրի արժեքը հայտնելուց: Սակայն, ըստ որոշ կարծիքների, գումարը կազմել է մոտ 1 միլիարդ եվրո: