24/02/2009 18:06
Դևիդ Բեքհեմը նորից կամուսնանա
Վիկտորյա Բեքհեմը և նրա ամուսինը` «Լոս Անջելես Գելեքսիի» ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն արդեն 10 տարի է, ինչ ամուսնացած են: Հուլիսին նրանք մտադիր են նշեl այդ հոբելյանը: Աստղերը որոշել են ոչ միայն հսկայական տոն կազմակերպել, այլև կրկնել ամուսնության արարողությունը բոլոր մանրամասներով:
Բեքհեմները ցանկանում են կրկին օգտվել ոսկե գահերից, որոնց վրա նստել էին առաջին հարսանիքի ժամանակ: «Դևիդը Վիկտորյային խոստացել է, որ ամուսնության արարողությունը տեղի կունենա հուլիսի սկզբին, երբ Իտալիայում մրցաշրջանն ավարտված կլինի»- «Daily Express»-ին ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրներից մեկը:
Դևիդը չի պատրաստվում գումարներ խնայել միջոցառման համար, բայց ցանկանում է, որ ամեն ինչ ֆանտաստիկ լինի: Նրան կարելի է հասկանալ, քանի որ ֆուտբոլի պատճառով շատ ժամանակ ստիպված է Վիկտորյայի կողքին չլինել:
Բեքհեմների ամուսնության արարողության կրկնությունն առաջին անգամ չէ տեղի ունենում: 2006 թ. մայիսին զույգն արդեն ամբողջ աշխարհին ապացուցել է զգացմունքների կայունությունը` կրկնելով հավատարմության երդումները և բոլորի համար տոն կազմակերպելով Հերտֆորդշիրի սեփական առանձնատանը: