24/02/2009 18:48
Մարզչական կազմերը հաստատվեցին
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և ՀՖՖ տեխնիկական տնօրեն, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի մանկապատանեկան հավաքականների մարզչական թեկնածությունները: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, ի վերջո, հաստատվել են հետևյալ կազմերը.
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական
Գլխավոր մարզիչ` Արմեն Սանամյան
Մարզչի օգնական` Արթուր Մկրտչյան
Դարպասապահների մարզիչ` Հայկ Կիրակոսյան
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական
Գլխավոր մարզիչ` Սամվել Պողոսյան
Մարզչի օգնական` Սուրեն Չախալյան
Դարպասապահների մարզիչ` Վաղարշակ Շահնազարյան
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների հետ բանակցություններն այժմ ավարտական փուլում են, և նոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ ապագայում: