25/02/2009 18:00
Հայաստանը կրկին երկարաժամկետ վարկեր կստանա
Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին` մեղմել գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունները: Արդեն իսկ հաստատված 4 ծրագրերի փաթեթի իրականացման համար Հայաստանը կստանա 85 մլն ԱՄՆ դոլար: Վարկերից երեքը կտամադրվեն Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) ` ֆինանսական ճգնաժամի պայմաններում Արագ արձագանքման հիմնադրամի շրջանակներում: Փոքր և միջին ձեռնարկություններին ֆինանսական մատչելիության ծրագրի իրականացման համար 50 մլն դրամ կհատկացնի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ):
«Ծրագրերը կօգնեն ենթակառուցվածքների փոխկապակցվածությանը գյուղական վայրերում, կհոգան գործարար կարիքները, կբարելավեն սոցիալական ենթակառուցվածնքերի աշխատանքները»,- ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը:
Արագ արձագանքման հիմնադրամի վարկերը տրամադրվում են 20, իսկ ՎԶՄԲ վարկը` 26.6 տարի մարման ժամկետներով:
Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից այժմ 16 ծրագիր է գտնվում իրականացման փուլում: Դրանք ավարտին հասցնելու համար մեր երկրին կհատկացվի 94 մլն ԱՄՆ դոլար: