25/02/2009 10:20
Եհովայի վկաների գրականությունը ծայրահեղական է ճանաչվել
Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի շրջանի Անվտանգության ուժերի դաշնային ծառայությունը Եհովայի վկաների գրականության 5 փորձագիտություն է անցկացրել: Ինչպես հայտնում է Լենտա.ռու-ն (lenta.ru), փորձագիտությունների արդյունքում պարզվել է, որ նշված գրականությունը ծայրահեղական բնույթ ունի:
Ըստ աղբյուրի, այս մասին Ինտերֆաքս գործակալությանը հաղորդել է քաղաքի դատախազ Ալեքսեյ Ալմաևը: Նա հայտարարել է, որ դատախազությունն ուսումնասիրում է` եհովայական գրականությունը ծայրահեղական ճանաչելու համար դատարան դիմելու հնարավորությունը:
Սվերդլվսկի դատախազն ափսոսանքով նշել է, որ «հնարավոր չէ պատժել այդ գրականությունը հարատարակողներին, քանի որ նրանք ԱՄՆ-ում են»:
Նշենք, որ Եհովայի վկաներ աղանդն ամբողջ աշխարհում ունի մոտ 7 միլիոն «անդամ»: Այն ստեղծվել է XIX դարի երկրորդ կեսին, իսկ իր այժմյան նավանումը ստացել է 1931 թ.-ին: