25/02/2009 10:30
Երաժշտությունն ու սեքսը փախկապակցված են
Ասա, ի՞նչ երաժշտություն ես սիրում, և ես կասեմ, թե երբ ես սկսել սեռական կյանքով ապրել: Կարելի է այսպես ձևակերպել ամերիկացի գիտնականների կատարած ուսումնասիրության արդյունքները:
Դեռահասների կողմից ագրեսիվ-սեքսուալ բնույթի տեքստերով երգեր լսելը կարող է վաղ սեռական կյանք սկսելու պատճառ հանդիսանալ: Այս ենթադրությունը, ըստ ԲիԲիՍի (news.bbc.co.uk) գործակալության, Պիցբուրգի համալսարանի գիտնականների ուսումնասիրություների արդյունք է:
Ուսումնասիրություններին մասնակցել է 711 երիտասարդ: Նրանց առաջարկվել է պատասխանել սեռական կյանքին և երաժշտական նախասիրություններին վերաբերող հարցերի: Պարզվել է, որ ագրեսիվ երաժշտության երկրպագուներն ավելի վաղ են սկսել ապրել սեռական կյանքով, քան իրենց հասակակիցները:
Թեև գիտնականները չեն ցանկացել կոնկրետ երգերի անվանումներ նշել, սակայն հայտնել են, որ դա երգեր են, որոնց տեքստերում սեքսը դիտվում է իբրև ֆիզիոլոգիական գործողություն, այլ ոչ թե սիրո դրսևորում: Հաճախ այդ երգերի տեքստերում առկա են նաև բռնության տարրեր:
Ըստ ուսումնասիրությունները ղեկավարող բժիշկ Բրայան Փրայմակի, դեռ վաղ է ենթադրություններ անել սեռական կյանքը սկսելու և երեժշտական նախասիորւթյունների միջև անմիջական կապի մասին:
«Միևնույն ժամանակ ծնողները պետք է մտածեն այդ մասին: Ես չեմ ասում, որ արգելեն իրենց երեխաներին լսել նմանատիպ երաժշտություն: Դա չի օգնի: Սակայն, նրանք պետք է խոսեն իրենց երեխաների հետ սեքսի մասին` զրույցում վկայակոչելով համապատասխան երգերի տեքստեր», - կարծում է բժիշկը: