26/02/2009 10:03
Գործազուրկ է դարձել ավելին քան 130 հազար մարդ
ԱՄՆ-ում միայն այս տարվա հունվար ամսին աշխատանքից ազատված մարդկանց թիվը գերազանցում է 130 հազարը: Այս մասին, հայտնում է Դնի.ռու-ն (dni.ru) ` վկայակոչելով Ասսոշիեյթեդ Պրեսս գործակալության կողմից կատարված ուսումնասիրությունը:
Նախորդ տարվա դեկտեմբերին ռեկորդային ծավալով աշխատատեղերի կրճատումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի տարբեր բնագավառներում` շինարարական, լեռնարդյունաբերական, տրնսպորտային և ֆինանսկան:
Բազմաթիվ ընկերություններ, որոնք դեռ մեկ տարի առաջ մեծ շահույթ էին ունենում` հայտնում են կրած ահռելի վնասների մասին: