27/02/2009 10:02
Հաագայի դատարանը արդարացրել է Սերբիայի նախկին նախագահին
Հաագայի միջազգային դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել Սերբիայի նախկին նախագահ Միլան Միլյուտինովիչի հանդեպ, ով մեղադրվում էր Հարավսլավիայի տարածքում կատարած հանցանքների մեջ:
Սերբիայի նախկին նախագահը կասկածվում էր սպանությունների, ռասայական և կրոնական շարժառիթներով խտրականության և հետպնդման, ինչպես նաև պատերազմի օրենքները խախտելու մեջ: Միլյուտինովիչին մեղադրում էին նաև 1998-99 թ.-ին Կոսովոյում սերբական զորքի գործողությունների համար:
Նշենք, որ Միլյուտինովիչը Հարավսլավիայի նախկին նախագահ Միլոշևիչի (որը մահացավ Հաագայի բանտում 2006 թ.-ին) համախոհներից էր: Այս մասին տեղեկացանք Դնի.ռու-ից: