27/02/2009 15:34
Արթուր Աբրահամը պատրաստ է մենամարտել Պավլիկի հետ նրա տարածքում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել WBO-ի և WBC-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկի հետ: «Մենք առաջարկություն ենք ներկայացրել Պավլիկի մենեջերներին` «Top Rank» ընկերությանը: Նրանք կարծես տատանվում են` կայացնելու վերջնական որոշում: Բայց ինձ թվում է, որ վերջին 48 ժամվա ընթացքում բանակցությունների մեջ առաջընթաց ենք արձանագրել: Այդ մենամարտը ցույց կտա, թե ով է աշխարհի լավագույն միջինքաշային բռնցքամարտիկը: Մենք հասկանում ենք, որ Պավլիկը շատ հանրաճանաչ է ԱՄՆ-ում, բայց ես էլ պակաս հանրաճանաչ չեմ Գերմանիայում: Պատրաստ ենք այդ մենամարտն անցկացնել նրա տարածքում, եթե դա անհրաժեշտ լինի,- Աբրահամի խոսքերը մեջբերել է fightnews.com կայքը: