27/02/2009 18:24
Անրին` Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների հնգյակում
Գոլ խփելով ֆրանսիական «Լիոնի» դարպասը` «Բարսելոնի» հարձակվող Տյերի Անրին ընդգրկվեց եվրոպական մրցաշարի ողջ պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում: 48 գնդակով նա այժմ գերազանցում է նույնիսկ լեգենդար Էյսեբիոյին, որն իր հաշվին գրանցել է 47 գոլ: Ավելացնենք, որ Անրին այդքան գոլ է խփել 130 խաղում: Նրա արդյունավետությունը մեկ խաղում կազմում է միջինը 0,46 գնդակ: Ավելի շատ գոլեր են խփել միայն Ռաուլը (64), Ռուուդ վան Նիստելռոյը (60), Անդրեյ Շևչենկոն (56) և Ալֆրեդո դի Ստեֆանոն (49):
«Բարսելոնը» շարունակում է իր ելույթները Չեմպիոնների լիգայում, և բացառված չէ, որ Անրին շատ շուտով կշրջանցի նաև Ալֆրեդո դի Ստեֆանոյին: