28/02/2009 10:58
Կաթոլիկ լրագրողներին թույլատրվել է գործածել «Ալլահ» բառը
Մալազիայի դատարանը թույլատրել է կաթոլիկ թերթին գործածել «Ալլահ» բառը: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը:
Երկրի իշխանությունները պնդում էին, որ «Ալլահ» բառը չպետք է գործածվի կաթոլիկ, այսինքն` ոչ մահմեդական պարբերականում, քանի որ դա վիրավորում է այն մարդկանց կրոնական զգացմունքները, ովքեր իսլամ են դավանում: Սակայն դատարանը չի բավարարել երկրի իշխանությունների հայցն ընդդեմ «The Herald» պարբերականի, որով իշխանությունները պահանջում էին զրկել պարբերականին հրատարակչական իրավունքից: Լորենս Էնդրյուն դատարանում պարզաբանել է, որ կաթոլիկ եկեղեցականները բազմիցս գործածել են «Ալլահ» բառը` Աստվածաշնչի մալայերեն թարգմանության ընթացքում` այդպես անվանելով քրիստոնեական «Աստված» հասկացությունը:
Նշենք, որ Մալազիայի 27 միլիոնանոց բնակչության 60 տոկոսը մահմեդական է: Բնակչության մյուս մասը կաթոլիկներ և բուդդիստներ են: