28/02/2009 12:21
Ռաֆայել Բենիտես. «Շուտով կշարունակենք բանակցությունները»
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պատմել է այն մասին, թե նոր պայմանագրի ստորագրման առումով ինչպիսի ընթացք են ստացել ակումբի ղեկավարության հետ բանակցությունները: Հիշեցնենք, որ մերսիսայդցիների հետ իսպանական մասնագետի գործող համաձայնագրի ժամկետը կավարտվի 2010 թ. ամռանը: Իսկ դա նշանակում է, որ եթե ակումբն ու մարզիչը բավարարում են միմյանց պահանջները, արդեն այսօրվանից պետք է շտապեն վերահաստատել իրենց մտադրությունները: «Բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն հաջորդ շաբաթ: Սկզբունքային է, որ իմ նոր պայմանագիրը, որքան հնարավոր է, շուտ կնքվի, սակայն քննարկումներն արդեն երկար ամիսներ են շարունակվում: Հույս ունեմ, որ, ի վերջո, ակումբի սեփականատերերի հետ ընդհանուր լեզու կգտնենք»,- ասել է Բենիտեսը «Sky Sports»-ի թղթակցին: