02/03/2009 14:00
Անհապաղ դիմեք բժիշկի
«Եղանակային փոփոխությունների հետ կապված, գարնանը և աշնանը մարդկանց մոտ տեղի է ունենում որոշակի հիվանդությունների սրացում, այդ կապակցությամբ կարելի է մեր համաքաղաքացիներին զգուշացնել, որ այն մարդիկ, ովքեր ունեն տարբեր տեսակի հիվանդություններ, չսպասեն մինչև դրանք սրվեն, այլ դիմեն բժիշկի», - այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանը։
Ըստ Արմեն Սողոյանի, բժշկին դիմելը կնպաստի, որպեսզի այդ հիվանդությունները ժամանակին հայտնաբերվեն։
«Հատկապես այստեղ մենք կարևորում ենք սրտանոթային, իմունային, շնչառական և նյարդային համակարգի հետ կապված հիվանդությունները», - ընդգծեց Սողոյանը` հավելելով, որ պետության կողմից առավելագույնս արվում է` առողջության առաջնային պահպանության ոլորտը աստճանաբար բարձրացնելու համար: