02/03/2009 12:40
«Հարավովկասյան երկաթուղի»-ն իջեցրել է արժեքը
«Հարավովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն և հայրենական ցեմենտի արտադրողները օրերս համաձայնեցրել են փոխադրման պայմաններն այս տարվա համար:
Ընկերությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, համաձայնության արդյունքում երկաթուղային տրանսպորտով արտահանման փոխադրումների արժեքը իջեցվել է միջինը 30%` փոխադրումների երաշխավորված ծավալների առկայության դեպքում: Հումքի փոխադրման համար նախատեսված է 10% զեղչ` գործող սակագներից:
Նաև «ՀԿԵ» ՓԲԸ-ն և Վրացական երկաթուղու միջև անցկացված համատեղ աշխատանքի արդյունքում մոտակա ամիսներին պլանավորվում է բեռնարկղային փոխադրումների սակագների իջեցում:
Չնայած այն փաստին, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն աշխատում է վնասով, ընկերության ղեկավարությունը հիմնական էներգոռեսուրսների ավելացման պայմաններում որոշում է ընդունել ճկուն սակագնային քաղաքականություն վարելու վերաբերյալ` Հայաստանի տնտեսությանը և հայկական արտահանողներին համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամից նվազեցնելու նպատակով: