02/03/2009 12:25
Հայ բռնցքամարտիկը պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Գերմանիայում տեղի ունեցավ բռնցքամարտի շոու, որի կազմակերպիչն էր մենեջերական հայտնի «Sauerland Event» ընկերությունը:
Գլխավոր իրադարձության կարգավիճակում գերմիջին քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն, ազգությամբ հայ Կարո Մուրատի և 33-ամյա իտալացի, պրոֆեսիոնալ ռինգի վետերան Սանավիայի մենամարտն էր, որին երկրպագուներն անհամբերությամբ էին սպասում: Վերջինս ժամանակին երկու անգամ նույն քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է եղել:
Անհրաժեշտ է նշել, որ սա Մուրատի ու Սանավիայի երկրորդ մենամարտն էր Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: Ողջ մարտի ընթացքում Գերմանիայի քաղաքացի Կարո Մուրատը նկատելի առավելություն ուներ և հաղթանակ տոնեց տեխնիկական նոկաուտով: 10-րդ ռաունդից հետո հայտարարված ընդմիջման ժամանակ Սանավիան հրաժարվեց շարունակել մարտը: