04/03/2009 10:24
Նախագահի և վարչապետի աշխատավարձը կրկնակի կկրճատվի
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի և վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի աշխատավարձները կկրճատվեն կրկնակի չափով: Նման որոշում է ընդունել Գերագույն Ռադան` հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամի պայմաններում երկրի բարդ իրավիճակում հայտվելը:
Համապատասխան որոշմանը կող են քվեարկել 374 պատգամավոր:
Այսպիսով, համաձայն Ռադայի որոշման` Նախարարների խորհուրդը պետք է կրկնակի չափով կրճատի Ուկրաինայի նախագահի և վարչապետի, ինչպես նաև Խորհրդարանի նախագահի, փոխվարչապետների, ազգային պատգամավորների և մի շարք այլ պաշտոնյաների աշխատավարձը:
Այս որոշումը նաև վերաբերում է ազգային բանկի և այլ պետական հիմնարկների և հաստատությունների` այդ թվում դատական, դատախազության մարմինների ու ոստիկանության աշխատակիցներին:
Ինչպես նշում է Դնի.ռու-ն, աշխատավարձի կրճատումը ժամանակավոր բնույթ է կրելու: Այն ուժի մեջ է լինելու մինչև 2010 թ.-ի հունվարի 1-ը: