04/03/2009 18:51
Ստորագրվել երկրորդ լրացուցիչ արձանագրությունը
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Զոհրաբ Մնացականյանը մարտի 3-ին ԵԽ Գլխավոր քարտուղար Թերի Դևիսի ներկայությամբ ստորագրել է «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրությունը:
Ըստ ԱԳՆ մամուլի և տեղակատվության վարչության, արձանագրության նպատակն է Եվրոպայում քաղաքական և սոցիալական զարգացումների և աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական զարգացումների պայմաններում կատարելագործել անդամ-պետությունների` անդրսահմանային հանցագործություններին արձագանքելու ունակությունը:
Նշենք, որ 2001թ. նոյեմբերի 8-ից արձանագրությունը բաց է ստորագրման համար` «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիային բոլոր անդամակցած և ստորագրած ԵԽ անդամ պետությունների համար: