04/03/2009 14:17
Անդրես Օպերը Հայաստանի հավաքականի դեմ չի խաղա
Էստոնիայի ազգային հավաքականի և հոլանդական «Ռոդայի» հարձակվող Անդրես Օպերն ստիպված կլինի բաց թողնել Հայաստանի հավաքականի հետ մարտի 28-ին և ապրիլի 1-ին աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք հանդիպումները: Շաբաթ օրը Հոլանդիայի առաջնության խաղում նրա ստացած վնասվածքը, պարզվում է, շատ լուրջ է:
Ինքը` ֆուտբոլիստը, «Ohtuleht-Online» կայքի թղթակցին տված հարցազրույցում շեշտել է, որ չի կարողանա մասնակցել իր երկրի հավաքականի առաջիկա հանդիպումներին: