04/03/2009 15:51
«Առանց ՄԱԿ-ին անդամակցելու Կոսովոյում ֆուտբոլ չեն խաղա»
Սերբիայի հարավային ինքնավար հանրապետությունը` Կոսովոն, որի իշխանությունները 2008 թ. փետրվարին միակողմանի կարգով հրապարակեցին իրենց անկախությունը Սերբիայից, առանց ՄԱԿ-ին անդամակցության չեն կարող ընդունվել աշխարհի առաջատար ֆուտբոլային կազմակերպությունների` ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի շարքերում: Այս մասին Բելգրադում հայտարարել է եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության նախագահ Միշել Պլատինին: «ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն և անձամբ ես քաղաքական գործընթացներին չենք մասնակցում: ՈՒԵՖԱ-ի կանոնադրության համաձայն` կազմակերպության անդամ չի կարող դառնալ այն երկիրը, որը չի անդամակցել ՄԱԿ-ին: Բայց ես կցանկանայի, որպեսզի գտնվեր մի միջոց` Կոսովոյի երիտասարդներին ֆուտբոլից չհեռացնելու համար»,- կարճատև պաշտոնական այցով Սերբիայի մայրաքաղաք ժամանած Պլատինիի խոսքերը մեջբերել է ՌԻԱ «Նովոստին»: