05/03/2009 12:52
Ֆրանսիան ու Ուկրաինան կհամագործակցեն
Ուկրաինան և Ֆրանսիան ապրիլին համագործակցության պայմանագիր կստորագրեն Եվրոպայի 2012 թ. առաջնության անցկացման նպատակով: Այդ մասին, ինչպես լրագրողներին տեղեկացրել է փոխվարչապետ Գրիգորի Նեմիրյան, պայմանավորվածություն է ձեռք բերվել Յ. Տիմոշչենկոյի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում:
Ուկրաինայի փոխվարչապետը նշել է նաև, որ ժամանակին Ֆրանսիան հաջողությամբ է անցկացրել Եվրոպայի առաջնությունը, և նրա փորձը կարող է օգտակար լինել Ուկրաինային:
Իսկ ի՞նչ է շահելու Ֆրանսիան: Առաջին հերթին` վստահություն, որ կարող է կազմակերպել Եվրոպայի հաջորդ առաջնությունը: Չէ՞ որ այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան այժմ պայքարում է «Եվրո-2016»-ի կազմակերպման իրավունքի համար և իր համար նախադրյալ է ստեղծում, որպեսզի ՈՒԵՖԱ-ն նախապատվությունը տա իրեն: