05/03/2009 18:26
«Հոֆենհայմի» տերը կոչ է անում խնայել
Գերմանական «Հոֆենհայմի» սեփականատեր Դիտմար Հոպպը գերմանական ակումբներին կոչ է արել ֆինանսական ճգնաժամի պայմաններում կրճատել ծախսերը: «Ֆուտբոլիստների աշխատավարձերը չափազանց բարձր են,- ասել է 68-ամյա միլիարդատերը:- Եթե ճգնաժամը շարունակվի, ստիպված կլինենք կրճատումներ անել»:
Բունդեսլիգայի ամենահարուստ մարդը կարծում է, որ ճգնաճամի պատճառով կնվազեն ակումբների եկամուտները: Առաջին` կկրճատվեն հովանավորչական գումարները, երկրորդ` ֆուտբոլը հանդիսատեսի համար ավելի պակաս հրապուրիչ կլինի: «Կարող եմ պատկերացնել, որ հիմա մշտական տոմսերն ավելի վատ կվաճառվեն»,- հայտարարել է նա:
Նշենք, որ որոշ ակումբներ արդեն կոնկրետ պլաններ ունեն` կապված ծախսային մասի կրճատման հետ: Այսպես` «Այնտրախտը» նոր մրցաշրջանում իր բյուջեն, որը հիմա կազմում է 100 մլն եվրո, կկրճատի` հասցնելով 85 միլիոնի: