05/03/2009 10:10
Սուդանի նախագահը մեղադրվում է ցեղասպանության մեջ
Հաագայի միջազգային դատարանը պատմության մեջ առաջին անգամ գործող նախագահի ձերբակալման թույլտվություն է տվել: Միջազգային քրեական դատարանի ուշադրության կենտրոնում է հայտնվել Սուդանի նախագահ Օմար Բաշիրը:
Նշենք, որ Սուդանի նախագահ Օմար Բաշիրը մեղադրվում է ցեղասպանություն իրականացնելու մեջ:
ԵՄ-ն այս կապակցությամբ դիմել է Սուդանի կառավարությանը` Միջազգային դատարանի հետ «լիակատար համագործակցության» կոչով: Հաղորդում է Ինտերֆաքսը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր հերթին կոչ է արել Սուդանի իշխանություններին` շարունակել համագործակցությունը Հաագայի քրեական դատարանի հետ` հայտարարելով, որ ընդունում է Միջազգային քրեական դատարանի իրավասությունը` որպես անկախ դատական մարմնի:
Սակայն Սուդանում համարում են, որ Հաագային միջազգային դատարանի իրավասությունը չի վերաբերում Սուդանին: Այս կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել Արաբական պետությունների լիգան և իր համախոհությունը հայտնել Սուդանի նախագահին: