05/03/2009 09:52
Ե՞րբ կվերջանա ճգնաժամը
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն իր ավարտին կհասնի 2020 թ.-ի դեկտեմբերի 21-ին, որից հետո կսկսվի տնետսական աճ: Նման կանխատեսում է արել ավեստիական աստղադիտական դպորցի նախագահ Պավել Գլոբան:
Պատասխանելով Ինտերֆաքսի հարցերին` Գլոբան նշել է, որ ռուսաստանցիներին մինչև 2020 թվականը սպասում է ճգնաժամային դրսևորումների երեք գագաթնակետ:
Ըստ աստղաբանի, դրանք տեղի կունենան 2012, 2014, 2016-2018 թ.-ին: Հատկանշական է, որ ամենածանր ճգնաժամային դրսևորումները տեղի կունենան 2016-2018 թթ.ին:
Պավել Գլոբան նաև մխիթարական կանխատեսումներ է արել: Ճգնաժամային ժամանակահատվածները կունենան փոքր` 1, 5 տարվա տնտեսական աճի ժամանակահատվածներ: