06/03/2009 10:38
Ռոբերտ Դե Նիրոն և Ալ Պաչինոն դատական հայց են ներկայացրել
Հանրահայտ դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն և Ալ Պաչինոն դատական վեճ են սկսել Overture ընկերության հետ, որը զբաղվում է «Սպանության իրավունք» (Righteous Kill), ֆիլմի վարձույթով և շվեյցարական ժամացույցներ արտադրող Tutima ընկերությունների հետ: Այս մասին տեղեկացանք Լենտա.ռու-ից:
Դերասանների դժգոհությունն առաջեցրել է իրենց անունների օգտագործումը Tutima-ի գովազդում, ինչի մասին շվեյցարացիները պայմանավորվածություն են ձեռք բերել Overture ընկերության հետ:
Ֆիլմի վարձույով զբաղվող ընկերությունն իր տարակուսանքն է հայտնել դերասանների ներկայացրած հայցի կապակցությամբ և նշել է, որ մինչ այս տեղյակ չի եղել դերասանների դժգոհության մասին:
Հայցում դերասանները նշել են, որ եթե նրանց առաջարկեին գովազդում իրենց մասնակցությամբ ֆիլմից հատվածներ տեղադրել` նրանք կհրաժորվեին: Նշված է նաև, որ ԱԼ Պաչինոն երբեք ոչինչ չի գովազդել ԱՄՆ-ում, իսկ Դե Նիրոն միայն հատուկ պարագայում է համաձայնվում գովազդում մասնակցություն ունենալ: