06/03/2009 10:13
Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե մարտի 7-ին Ուկրաինան չվճարի ռուսական գազի դիմաց` դա կհանգեցնի երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցմանը ոչ միայն Ուկրաինա, այլ միգուցե նաև Եվրոպա: Հայտնում է Ինտերֆաքսը:
«Եթե ուժային գործողություններից և մի շարք պաշտոնյաների ձերբակալումից հետո վճարումը չիրականացվի`Ուկրաինայի և միգուցե նաև Եվրոպայի սպառողների համար մեր էներգակիրների մատակարարումը գդադարի», - հայտարարել է Ռուսաստանի վարչապետն` ընդգծելով, որ ռուսական կողմին տեղեկություններ են հասնում տարանցման պայմանագրի բնօրինակին տիրանալու փորձերի մասին:
«Ցանկանում ենք գրավել այս հանգամանքի վրա ինչպես Եվրահանձնաժողովի, այնպես էլ Եվրոպայում մեր սպառողների ուշադրությունը», - հավելել է Պուտինը:
«Մենք հետևում ենք Ուկրաինայում տեղի ունեցոց իրադարձություններին` այն համարելով բացառապես Ուկրաինայի նեքին գործ: Միևնույն ժամանակ չենք կարող ուշադրություն չդարձնել իրադարձությունների հնարավոր բացասական հետևանքներին` ինչպես Ուկրաինա, այնպես էլ Եվրոպա էներգակիրների մատակարարման վրա», - հայտարարել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը: