06/03/2009 10:09
ՀԴՄ կտրոնների երկրորդ վիճակահանությունն է
Փետրվար ամսվա հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանությունը կկայանա այսօր:
Քաղաքացիները հնարավորություն ունեն հետևելու վիճակահանության ընթացքին Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ երեկոյան ժ. 20.30-ին: Շահող թվերի մասին տեղեկատվությունը կհրապարակավի հարկային մարմնի կայքէջում:
Նշենք, որ այս տարվա հունվար ամսին` 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաներով գրացված շրջանառությունն ավելացել է 9 մլրդ դրամով` շուրջ 70%-ով:
Գնումների ժամանակ քաղաքացիները` պահանջելով ՀԴՄ կտրոնը` վիճակահանության արդյունքում հնարավորություն կունենան շահել 5 հազար դրամից մինչև 5 միլիոն դրամ պարգևավճար:
Ամեն անգամ խաղարկվելու են միայն վիճակահանության անցկացման օրվան նախորդած մեկ ամսվա ընթացքում ձեռք բերած ՀԴՄ կտրոնները: Այսպիսով, այսօր խաղարկվելու են միայն փետրրվար ամսին ձեռք բերած հատուկ համարներ պարունակող ՀԴՄ կտրոնները:
Հիշեցնենք նաև, որ հատուկ համարները` ՀԴՄ կտրոնների ժապավենների դարձերեսին տպագրված ութ թվերի կամայական չկրկնվող համակցություններ են և ունեն հայերեն մեծատառերով երկնիշ սերիաներ: