06/03/2009 10:32
Իտալիան վերացրեց մահապատիժը
Իտալիայի կառավարական տեղեկագրում փաստաթուղթ է հրապարակվել, ըստ որի` երկրում վերջնականապես վերացվել է մահապատիժը: Այս մասին հայտնում է Պրավո.ռու-ն:
Ըստ աղբյուրի, խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ օրենսդրական մարմնի երկու պալատն էլ վավերացրել են 2002 թ.-ի մայիսին Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների հռչակագրին կից`Իտալիայի ստորագրած փաստաթուղթը, որը վերաբերում է ցանկացած պարագայում մահապատժի վերացմանը:
«Իտալիան դարձավ 41-րդ եվրոպական երկիրը, որը կատարեց այդ կարևոր քայլը` մեկ անգամ ևս ապացուցող, որ Եվրոպան ազատ տարածք է` մահապատժից ազատ», - այս կապակցությամբ նշել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսը: