06/03/2009 11:53
Ընկերությունների ղեկավարների գերակշռող մասը կանայք են
Հայաստանը մտնում է այն երկրների առաջին տասնյակի մեջ, որտեղ մասնավոր ընկերությունների ղեկավարների գերակշռող մասը կանայք են: Աշխարհի 36 երկրներում նման ուսումնասիրություն է անցկացրել Grant Thornton-ը:
Տասնյակում ընդգրկված են նաև Մալազիան, Թայվանը, Մեքսիկան, Բրազիլիան:
Այս ցուցանիշով առաջին տեղում Ֆիլիպիներն են` 47 տոկոս ցուցանիշով, իսկ երկրորդում` Ռուսաստանն է (42 տոկոս), եռյակում ընդգրկված է նաև Թայլանդը (38 տոկոս): Միջին ցուցանիշը 24 տոկոս է:
Ըստ ուսումնասիրության արդյունքների, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում այս ցուցանիշը բավականին ցածր է: Վերջին տեղում Ճապոնիան է` 7 տոկոսով: