06/03/2009 12:32
Հայաստանն ու Ադրբեջանը կխաղան նույն մարզադաշտում
Արդեն հայտնի է, որ ֆուտբոլի աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումը կայանալու է Կայսերի քաղաքի «Կադիր Խաս» մարզադաշտում, հոկտեմբերի 14-ին: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Ըստ ադրբեջանական azerisport.com կայքի` այդ նույն մարզադաշտում ստուգողական խաղում, որը նախատեսված է հունիսի 2-ին, կմրցակցեն Թուրքիայի ու Ադրբեջանի հավաքականները: