09/03/2009 14:53
Վարույթը ժամանակավորապես կասեցվեց
Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է «7- գործով» դատավարությունը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանի գործի մասով վարույթը ժամանակավորապես կասեցվում է`մեղադրյալի դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն անցնելու պատճառով:
Այս որոշմանն ընդդիմացել են ամբաստանյալներ Ալեքսանդր Արզումանյանն ու Սուրեն Սիրունյանը, որոնք դատավորին մեղադրել են «դիագնոզ» կայացնելու մեջ:
Նիստի ժամանակ Գրիգոր Ոսկերչյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել` հիմնավորելով այն, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ըստ իրեն, տեղյակ է եղել իր պաշտպանյալին բանտախցում ծեծի ենթարկելու մասին, սակայն չի հայտարարել այդ մասին 2008 թ.-ի դեկտեմբերի 23-ի դատավարության ժամանակ:
Փաստաբանի ինքնաբացարկի միջնորդություն հայտարարելուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացել է խորհրդակցական սենյակ` հայտարարելով ընդմիջում: