09/03/2009 14:07
Ճապոնիայի արտահանումը զիջեց ներմուծմանը
Վերջին 13 տարիների ընթացքում Ճապոնիա ներմուծված ապրանքների թիվը գերազանցեց արտահանվածը, ինչի արդյունքում երկրի բյուջեի ծախսային հաշվեկշռի դեֆիցիտը կազմեց 172, 8 մլրդ յեն կամ 1,8 մլրդ ԱՄՆ դոլար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, օրերս Ճապոնիայի ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տվյալներով, արդեն այս տարվա հունվարին ապրանքների ներմուծումը նվազեց կեսով, իսկ արտահանումը` մեկ երրորդով: Ընդ որում` միայն ավտոմեքենաների ներմուծումը նվազել է 66, 1%-ով, իսկ կիսահաղորդիչների և էլեկտրոնային սարքավորումների արտահանումը` 52, 8% - ով:
Ճապոնիայի ֆինանսների նախարարությունում տնտեսական հարաբերակցության նման փոփոխությունները բացատրում են գլոբալ ֆինասական ճգնաժամի պայմաններում ճապոնական ապրանքների նկատմամբ պահանջարկի նվազմամբ: