09/03/2009 11:00
Գրիգոր Մինասյանն ու Սերգեյ Հակոբջանյանը կալանքից ազատվել են
2009 թ. հունվարի 22-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից ձերբակալված Ախալցխայի հայ երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանն ու «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության Սերգեյ Հակոբջանյանը կալանքից ազատվել են: Այս մասին հայտնում են «Ա-ինֆո»-ից:
Երեկ դատարանի որոշմամբ մեղադրյալներին շնորհվել է մեկ տարի ժամկետով պայմանական ազատազրկման: Նրանք մեղադրվում էին անօրինական զինված խմբավորումների ստեղծման կամ ղեկավարման (Վրաստանի Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մաս) և լրտեսության (314 հոդվածի առաջին մաս) մեջ: Մեղադրյալները ազատ են արձակվել 2000-ական լարի գրավի դիմաց:
Վրաստանի հայկական կազմակերպությունները իրենց գոհունակությունն են հայտնում, որ հայ երիտասարդները վերադարձել են իրենց հարազատների մոտ: