10/03/2009 12:13
Լիտվայի բնակիչները գրոհում են բանկերը
Լիտվայի իշխանությունները մտադիր չեն ազգային արժույթի` լիտի արժեզրկում իրականացնել, իսկ մարդիկ, որոնք տագնապած փոխել են լիտը այլ օտարերկրյա տարադրամով ստիպված են լինելու ետ փոխելու իրենց գումարները: Այս մասին, ըստ Վեստի ռու-ի, հայտարարել է Լիտվայի Բանկի կառավարման նախագահ Ռեյնոլդիուս Շարկինասը:
«Կարևորն այն է, որ նման քայլի դիմելու հիմքեր չկան, և Լիտվան դրանով չէր լուծի իր խնդիրները: Լիտվան պարավորվել է մինչև եվրոյի գոտի մուտք գործելը` պահպանել լիտի կայունությունը, այդպես էլ կլինի, իսկ տարբեր ասեկոսները անպատասխանատու են: Ես նույնիսկ կասեի, որ ազգային արժույթի արժեզրկման մասին խոսակցությունները հանցալի են և ուղղված են այն մարդկանց դեմ, որոնք շտապում են դեպի բանկեր», - հայտարարել է Ռեյնոլդիուս Շարկինասը: