10/03/2009 09:57
Մարմնավաճառների ծառայություններից օգտվողները կտուգանվեն
Բելառուսի դատախազությունն առաջարկություն է արել` վարչական տույժի ենթարկել բոլորին, ով կօգտվի մարմնավաճառների ծառայությունից: Այս մասին հայտնում է Լենտա.ռու-ն` վկայակոչելով Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Պավել Ռոդիոնովին:
Ըստ Ռոդիոնովի, Գլխավոր դատախազությունը նաև պահանջել է Բելառուսի Ներքին գործերի նախարարությունն արգելափակի բոլոր կայքերը, որոնք գովազդում են մարմնավաճառներին: Նա նշել է, որ այդ գովազդը շատ մեծ տարածում է գտել Բելառուսի ինտերնետ-տարածքում: