10/03/2009 09:47
Մոսկվայի ոստիկանությունը կապահովի Եվրատեսիլի անվտանգությունը
Մոսկվայի ոստիկանությունը կարող է ապահովել մայիսի 14-17-ը ընթացող Եվրատեսիլ 2009-ի մասնակիցների և հանդիսատեսների անվտանգությունը: Նման հայտարարությամբ, ըստ Դնի.ռու-ի, հանդես է եկել Ռուսաստանի մայրաքաղաքի Ներքին գործերի վարչության ղեկավար Վլադիմիր Պրոնինը:
Պրոնինը վստահություն է հայտնել, որ ոստիկանությունը կկարողանա պատշաճ մակարդակով ապահովել երաժշտական մրցույթի անվտանգությունը:
Ներքին գործերի վարչության ղեկավարը նաև նշել է, որ, բնականաբար, «հեշտ օրեր չեն սպասվում»: Ըստ նրա, ոստիկանությունը այդ օրերին շուրջօրյա հերթափոխ է իրականացնելու, և անձնակազմն արդեն տեղյակ է, որ մինչև մայիսի վերջ արձակուրդներ չեն լինի:
Վլադիմիր Պրոնինը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե որքան հյուր է սպասվում մայիս ամսին Մոսկվայում: «Դա մեր գործը չէ: Սակայն մենք լիարժեք պատրաստվասություն ենք ցուցաբերելու` ինչպես մեծ միջոցառումների ժամանակ է», - հայտարարել է Պրոնինը և հավել, որ ոստիկանները գիտեն, թե ինչ պետք է անեն: